ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

07.11.2016 18:21 Պարզաբանումներ
Պարզաբանում

«Հրապարակ» թերթի նոյեմբերի 5-ի համարում տպագրված «Կարմիր կովի մասին» հրապարակման կապակցությամբ հատնում ենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում, ծառայողական տեղադիրի համաձայն, ճանապարհային ոստիկանությունը ծառայություն է իրականացնում բացառապես մեկ կարգախմբի կողմից, իսկ հոդվածի հետ զետեղված լուսանկարից հստակ երևում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան «դարանակալված» չէ, այլ կայանված է երթևեկության մասնակիցների համար տեսանելի վայրում և հետևում է երթևեկությանը, ինչը արգելված չէ գործող օրենսդրությամբ:

Ճանապարհային ոստիկանություն