ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.10.2018 11:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Ռոստովյան եւ Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.45-ին, Երեւանի Տիչինայի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, «ՊԱԶ-32054» ավտոբուսը Երեւանի Աճառյան փողոցում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վրաերթի ենթարկել 57-ամյա կնոջ, ապա բախվել «Պեժո» մակնիշի ավտոմեքենային, այդ ընթացքում մեկ այլ քաղաքացուհի վրաերթից խուսափելու համար ցատկել է հողածածկ տարածք. երկու քաղաքացուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեբերի 6-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել քարակույտին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 35-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ռավ-4» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ռավ-4»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. 16-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը եւ 82-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21703» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի վարորդը եւ 33-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել է ճանապարհին կայանված «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ դուրս է եկել երթեւեկելի մասից. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: