Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.35-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, «Դեյվո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ-Բեկ փողոցում բախվել է անհայտ բեռնատարի. «Դեյվո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Աթարբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Հայասա» մոտոցիկլը Արարատի մարզի Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Հունդայի էլանտրա» մակնշի ավտոմեքենային. 32-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.55-ի սահմաններում, «Իվեկո» բեռնատարը Արմավիր-Քարակերտ ճանապարհի 21-րդ կմ-ին կողաշրջվել է. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան Սոթք-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել է վերանորոգման նպատակով փորված փոսը. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Շիրակի խճուղում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ԳԱԶել» երթուղային միկրոավտոբուսին. «Մերսեդես-Բենց»-ի երկու ուղեւորները, երթուղային տաքսու հինգ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել-Վեկտրա»-ի 59-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 84-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա-Կորոլա» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա-Կորոլա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: