Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Գոռավան գյուղում
14.03.2017 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 13-ին, ժամը 10.30-ին, Գոռավան գյուղից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ որպես պատժի կրումից խուսափող:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: