ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

19.01.2015 16:37 Պարզաբանում
Պարզաբանում

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի երկու ծառայողներ նշել են, որ այդ օրը երթուղիում ծառայություն կատարելու ընթացքում Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում նկատել են տեղացիների հետ զրուցող երկու ռուս սպաների: Ոստիկանները մոտեցել են, ներկայացել և հետաքրքրվել, թե չկա՞, արդյոք, որևէ խնդիր: Սպաները և քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա և չի եղել, իրենք պարզապես զրուցում են: Ոստիկանները սպաներին առաջարկել են ուղեկցել բնակության վայր: Սպաները համաձայնել են, և ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայով նրանց ուղեկցել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի դաշնային ջոկատ:
Վերը նշվածի վերաբերյալ չի զեկուցվել, քանի որ որևէ միջադեպ չի եղել, և կատարվածը կարևորություն չի ներկայացրել: