1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ձեռք բերած զինամթերքը պահել է չհրկիզվող պահարանում և մեկնել «խոպան»

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օրերս այցելել են որսորդմիության անդամ, 1959 թ. ծնված Սամվել Չ.-ի բնակարան՝ նրան ամրակցված «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի պահման պայմանները ստուգելու: Եվ ահա թե ինչ է պարզվել: Չհրկիզվող պահարանի դարակից հայտնաբերվել է նաև «ՏՕԶ-8» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 61 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 18 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 1 պահունակ, 5.45 մմ տրամաչափի 10 գնդակ, 5.45 մմ տրամաչափի 1 պարկուճ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 27 սովորական և 5.45 մմ տրամաչափի 38 լուսարձակող փամփուշտ, «ԱԿ-47» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 սովորական և 7.62 մմ տրամաչափի 9 լուսարձակող փամփուշտ, «Կալաշնիկով» գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ԴՇԿ» 1 փամփուշտ և «ԴՇԿ» փամփուշտի 1 պարկուճ:
Տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը պատկանում է իր ամուսնուն, ով մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, ինքը տեղյակ չէ հայտնաբերված զինամթերքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: