ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

07.08.2018 19:26 Պարզաբանում
Պարզաբանում

«Meganews.am» կայքի « ՀՀ ՊՆ և Ոստիկանության կատարած գնումներում կոռուպցիոն ռիսկեր կան հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ չնայած հոդվածի տպավորիչ վերտառությանը՝ ոստիկանությունում գնումների գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը հիմնավորող տեղեկություններ դրանում չեն պարունակվում: Ոստիկանությունը շահագրգիռ է ցանկացած հասարակական միավորման հետ քննարկելու գնումների գործընթացի թափանցիկության վերաբերյալ ցանկացած հարց և տրամադրելու ամբողջական տեղեկատվություն: Միաժամանակ, տեղեկացվում է, որ գնումների պայմանագրով «կատարող» հանդիսացող կազմակերպությունների կողմից գնումների գործընթացի հետ չկապված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում: