ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենաներից մարտկոցներ գողացողը հայտնաբերվեց

06.04.2016 11:26 Գողություն

Ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված, նախկինում դատված Ժիրայր Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարին «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ Ժիրայր Ս.-ն նույն ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: