Ջեռուցման վառարանի գազի արտահոսքից
09.01.2013 11:27
Թունավորում
Հունվարի 8-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել Սարդարապատ գյուղի երկու բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, տանը, ջեռուցման վառարանի գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: