ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկություններն իրացրին հունվարի 27-ին, ժամը 14-ի սահմաններում։ Ջերմուկ քաղաքից մոտակա հանդամաս տանող ճանապարհին հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ։ Ջերմուկի բնակիչ, 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: