Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել: Դեղատան տեսաձայնագրող սարքն արձանագրել է գողություն կատարողի դեմքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24.03.2016 19:29
Գողություն
Մարտի 20-ին, ժամը 11.16-ին, անհայտ անձը մուտք է գործել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 79 հասցեում գործող դեղատուն և օգտվելով աշխատակիցների անուշադրությունից՝ դրամարկղից գողացել է 200.000 դրամ և դիմել փախուստի: Դեղատան տեսաձայնագրող սարքը արձանագրել է գողություն կատարողի դեմքը: Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին: Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: