Ջրահովիտում կատարված գողությունը բացահայտվեց
Օգոստոսի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով վաճառողուհու զբաղված լինելու հանգամանքից, Ջրահովիտ գյուղի խանութից գողացել է տղամարդու 5 ներքնազգեստ, կանացի 1 դրամապանակ և 2 դիմահարդարման միջոց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մասիս քաղաքի 22-ամյա մի բնակչուհի:
Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: