Հայտնաբերվեց Ջրվեժում
25.12.2017 10:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի թիվ 18 փողոցում գտնող ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը դեկտեմբերի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: