Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Ջրվեժում
27.01.2021 11:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Երևան քաղաքի Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Օնիկ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: