ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էլեկտրական մարտկոցների գողին հայտնաբերեցին

18.05.2016 09:40 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էդուարդ Թ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական համայնքի տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: