Դանակահարություն Երևանի Սիսակյան փողոցում
Փետրվարի 22-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցից, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել մոտ 27 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը 1988 թ. ծնված Տիգրան Ա.-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ՝ մարտի 28-ին 1996 թ. ծնված Մանվել Պ.-ն ներկայացել է քննչական բաժին և նույն օրը որպես կասկածյալ ձերբակալվել:
Մանվել Պ.-ն ցուցմունք տվել, որ փետրվարի 22-ին, ժամը 00.05-ին, Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է մարմնական վնասվածքներ պատճառել Տիգրան Ա.-ին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: