Սևաստոպոլում կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին
05.03.2016 10:15
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 4-ին, ժամը 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նարեկացի թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գայանե Հովհաննիսյանին, ով փետրվարի 20-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի Գագարինսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: