Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին հյուրանոցում
23.04.2016 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ջերմուկի բաժնի և ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժանմունքի աշխատակիցները Ջերմուկ քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գրիգոր Պ.-ին, որը 2015 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: