Հետախուզվողը ժամանեց Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռով
31.03.2016 14:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 4-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1984 թ. ծնված Իգոր Ն.-ն բերման է ենթարկվել: Նա 2015 թ. հոկտեմբերի 27-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: