Կողոպուտը բացահայտվեց
09.04.2016 10:56
Կողոպուտ
Հունվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց հափշտակել են Լաուրա Գ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էր բջջային հեռախոս և կանխիկ գումար:
Ապրիլի 8-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1998 թ. ծնված Էդուարդ Է.-ն, ով ապրիլի 8-ին, ժամը 14.30-ին, մեղայականով ներկայացել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: