ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որդին մեծ քանակի դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է հորը

26.05.2016 10:14 Սպանություն

Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Իսակովի պողողոտայի 4/2 շենքի իր բնակարանում հայտնաբերել է Հ. Առաքելյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ձախ աչքին հայտնաբերվել է արյունազեղում, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ քերծվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ին, նշված հասցեում Հայկարամ Առաքելյանին մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է որդին` Արմեն Առաքելյանը:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ա. Առաքելյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: