Մեկը՝ գողության, մյուսը՝ գողության փորձի մեղադրանքով
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արման Ա.-ն, ով մայիսի 14-ից հետախուզվում էր 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բյուրեղավան քաղաքի «Հարավկովկասյան» ՓԲԸ թիվ 51 կայարանի մոտից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վահրամ Ս.-ն, ով մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: