1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության մարզերի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի բաժնում արձանագրվել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի, սվին-դանակների և այլ ռազմամթերքի, իսկ Գորիսի բաժնում՝ «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արտաշատի ու Մասիսի բաժինների և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, նռնակների և փամփուշտների, իսկ Մասիսի բաժնում ու Արարատի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Գուգարքի բաժիններում՝ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Իսկ Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում արձանագրվել է գնդացրի, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակներն ու փամփուշտները ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է Ակունք գյուղի մի բնակիչ՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ապօրինի պահվող ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արթիկի և Ախուրյանի բաժիններում։ Ոստիկանության Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «ՏՕԶ» տիպի ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է «ԻԺ» տեսակի հրացանի, Ջերմուկում՝ «ԻԺ» տեսակի ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Վայքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Առանց գործարանային համարի ատրճանակն ու պահունակը ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Աբովյան քաղաքի մի բնակիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: