1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Երևանի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեն ու ռազմամթերք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերը։ Մասնավորապես, Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին բերած անձի հայտնածով՝ մասնակցել էր Արցախյան 44-օրյա պատերազմին ու հրազենը հետը բերել էր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Բաժնում արձանագրվել են տարբեր տեսակի հրազենների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 300 փամփուշտ։ Երկփողանի հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 160-ից ավելի փամփուշտը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանձնել է Դավիթ Անհաղթի փողոցի մի բնակիչ՝ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: