ՌԴ գործուղված իրավապահներին ներկայացել է կամավոր
15.08.2015 12:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներից կազմված օպերատիվ խմբին կամավոր ներկայացել և օգոստոսի 14-ին, ժամը 20.30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արման Հ.-ն, որը հուլիսի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: