ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Մարտի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արկադի Կռոյանը, որը 2012 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Ա. Կռոյանը ձերբակալված է և ներկայումս գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնի ՁՊՎ-ում:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Լոռու մարզի դատախազին և ՌԴ Թաթարստանի Հանրապետության ՆԳՆ Ազնակաևո շրջանի ոստիկանություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: