ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց Երանոս գյուղում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 14.35-ին, Երանոս գյուղից բերման է ենթարկվել ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1992 թ. ծնված Բենիկ Պ.-ն, ով 2013 թ. սեպտեմբերի 16-ից ՌԴ Զաբայկալյան մարզի Ագինսկի շրջանի դատարանի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /գողություն/ նախատեսված հանցագործություն կատարելու համար:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: