ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով երեք հետախուզվող է հայտնաբերվել

Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2012 թ. փետրվարի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: