ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է
16.01.2013 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 15-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Վանթյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: