ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
19.04.2013 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 18-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Յուժնո-Սախալինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոց պատրաստելը, պահելը, փոխադրելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: