ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենում
22.09.2014 15:36
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը 2011 թ. մայիսի 24-ից ՌԴ Մոսկվայի երկրամասի Ժելեզնադարոժնի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի և 226 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: