ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
11.12.2012 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 10-ին, ժամը 11.15-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ահարոն Մ.-ին, որը մարտի 26-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: