ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
14.01.2014 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Սաֆարյան փողոցի թիվ 4 հասցեից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Իլոնա Տ.-ին, որը 2010 թ.-ից ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի /թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: