ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ`փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Վարդանանց փողոցի 28/2 շենքից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, ով փետրվարի 14-ից հետախուզվում էր ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
