ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի 38 շենքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Դավիթ Ք.-ին, ով հուլիսի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՔՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի Բ կետի /գողություն/ մեղադրանքով: 
 
***
 
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված  Ալեկսեյ Պ.-ն, ով 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Յարոսլավի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական  օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: