ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
24.12.2014 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արամ Խ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: