ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
25.01.2013 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 17.20-ին, Նոր Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման է ենթարկել 1978 թ. ծնված Յուրիկ Ս.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 23-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Տիմաշևսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: