ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
15.02.2013 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 14-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Ապարանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները Ապարանի առաջին ատյանի դատարանի շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համլետ Գ.-ին, որը 2004 թ. փետրվարի 9-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Համլետ Գ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: