ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով
08.05.2013 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը ապրիլի 18-ից ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: