ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սյունիքի մարզում
18.02.2023 11:54
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Սիսիանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 17-ին Սյունիքի մարզի Վաղատին գյուղի վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և Սիսիանի բաժին են տեղափոխել 42-ամյա Զոհրապ Կ.-ին, որը հունվարի 2-ից միջպետական հետախուզման մեջ էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: