ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
30.03.2021 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արշակ Մ.-ն, որը 2018 թ. ապրիլի 1-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: