ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում
03.08.2021 14:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԱՎՎ Բաղրամյանի անձնագրային ծառայության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Բաղրամյան գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 32-ամյա Համլետ Ս.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Յարոսլավլ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: