ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
10.02.2021 14:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Ամասիա գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Ասքանազ Մ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: