ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
07.08.2015 12:28
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 6-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Ձիթհանքով գյուղից հայտնաբերվել և բաժին է բերման ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով մայիսի 28-ից հետախուզվում էր ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: