ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով
23.02.2015 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, վարչություն է ներկայացել 1986 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի ՆԳՎ կողմից փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: