ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով
25.03.2021 13:15
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 24-ին ոստիկանության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքից Արարատի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Հակոբ Բ.-ն, որը 2020 թ. հունվարի 13-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: