Որպես դատապարտյալ հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
18.02.2023 11:49
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցները ստուգումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 17-ին ՃՈ դիմած 51-ամյա Մկրտիչ Մ.-ն 2022 թ. հուլիսի 29-ից որպես դատապարտյալ հետախուզվում էր ՌԴ Պերմի երկրամասի քրեակատարողական ծառայության գլխավոր վարչության կողմից: Նա տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: