ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
27.08.2016 10:36
Հետախուզվողի հայտնաբերում
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչատուր Ս.-ն, որը ապրիլի 14-ից Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի /անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելով անզգուշությամբ մարդու կյանքին վնաս հասցնելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: