ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով
18.03.2013 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Կարեն Խ.-ն, որը փետրվարի 1-ից Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով:
Կարեն Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: