ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով
18.08.2013 13:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ին, Քուչակ գյուղից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արսեն Չ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Յարոսլավսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: